ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ավելանում են նստարաններն ու աղբամանները

Ավելանում են նստարաններն ու աղբամանները
08.07.2015 | 18:24

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը: Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ